Բաժիններ՝

Թուրքական լիրայի արձագանքը հեղաշրջման փորձին

Ինչպես և կարելի էր սպասել, թուրքական արժույթը՝ լիրան, անմիջապես արձագանքեց Թուրքիայում սկիզբ առած հեղաշրջման փորձին։

Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմի հայտարարությունից հետո, որ զինված ուժերը փորձել են հեղաշրջում իրականացնել, լիրան անմիջապես արժեզրկվեց։

Այսպես, UTC ժամանակով 19։20-ին (Երևանի ժամանակով՝ 23։20)  1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը 2.89 լիրա էր։ Իսկ արդեն UTC ժամանակով 20։20-ին (Երևանի ժամանակով՝ 00։30) դոլարն արդեն արժեր 3.026 լիրա։ Այսինքն մոտ 1 ժամվա ընթացքում թուրքական լիրան արժեզրկվել է 4.5%-ով։

Դրանից հետո լիրան կայունացել է 1 դոլարը՝ 3.020 լիրա մակարդակի վրա։

Ավելին, UTC ժամանակով 00:30-ի սահմաններում լիրան անգամ փոքր-ինչ ամրապնդվել է (դոլարը նվազել է մինչև 2.948), սակայն դա շատ կարճ է տևել` ընդամենը 20 րոպե։ Արդեն UTC ժամանակով 00:50-ին 1 դոլարը կրկին դարձավ  3.020 լիրա։ Այդ փոխարժեքը պահպանվում է մինչ այս պահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031