Բաժիններ՝

Ձերբակալված թուրք զինվորները սկզբում մտածել են, որ մասնակցում են վարժանքների

Թուրքիայում զինված հեղաշրջման փորձին մասնակցած ձերբակալված զինվորները հարցաքննության ժամանակ հայտարարել են, որ սկզբում տեղի ունեցող բոլոր իրադարձություններն ընկալել են որպես վարժանքներ։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով  Hurriyet-ին։

«Մենք ամեն ինչ հասկացանք միայն այն ժամանակ, երբ մարդիկ սկսեցին ելնել տանկերի վրա», — ասել է զինվորներից մեկը, ում 67 այլ զինվորների և 10 սպաների հետ ձերբակալել են Ստամբուլի օդանավակայանում։

Մեղադրյալների խոսքով, իրենց գործողությունները ղեկավարող գնդապետը նահանջելու հրաման է տվել, երբ մոտեցել են ոստիկանական խմբերը։

РИА Новости-ն նաև հաղորդում է, որ Անկարայում Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի տարածքում ընթացող գործողությունը խռովարարների դեմ ավարտվել է։ Հեղաշրջման մասնակիցներին շտաբի շենքից դուրս են բերել ձեռնաշղթաներով և նստեցրել ավտոբուսներ։ Ձերբակալվածներից 13-ը Թուրքիայի ԶՈՒ բարձրաստիճան սպաներ են։

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031