«Թուրքիայում ծավալված իրադարձությունների ելքը բացասական կլինի նաև երկրի հարևանության համար». Ջենգիզ Աքթար

«Թուրքիայի ներքին կյանքը մեկ այլ որակի ծանր փուլ թևակոխեց»,- այս մասին 168․am-ի հետ կարճ զրույցում կարողացավ ասել Թուրքիայի Սուլեյման Շահ համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր, ընդդիմադիր վերլուծաբան Ջենգիզ Աքթարը՝ անդրադառնալով գիշերը Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձին։ Նա նշեց, որ անցնող գիշերը շատ բացասական հետք է թողնելու Թուրքիայի ներքին կյանքում։ Աքթարն ասաց, որ տեղի ունեցավ հեղաշրջման փորձ՝ ծրագրված ռազմական գործիչների կամ ռեժիմի ինտելեկտուալների կողմից։

«Ելքը բացասական կլինի ընդդիմության, ժողովրդավարության, հարևանության համար։ Տեղի ունեցածը դրական հետևանքներ կունենա ռեժիմի համար, որն առիթ կունենա միանգամից լայն որս ծավալելու երկրում այլախոհության և այլախոհների դեմ, ինչի նախանշաններն այսօր արդեն կան»,- ասաց Աքթարը։ Վերջինս հրաժարվեց մանրամասնորեն քննարկել այլ հարցեր՝ պնդելով, որ իրավիճակը դեռևս անկայուն է, վերջնական եզրակացություններ անելը ևս վաղ է։

Տեսանյութեր

Լրահոս