Բաժիններ՝

«Միշտ պատրաստ եմ գլխավորել Անգլիայի հավաքականը». Ռիո Ֆերդինանդ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդն իր կարծիքն է հայտնել Եվրո-2016-ում Անգլիայի հավաքականի անհաջող ելույթների մասին և հայտարարել է, որ պատրաստ է դառնալ ազգային թիմի գլխավոր մարզիչը:

«Երբ դու գալիս ես մրցաշարին մասնակցելու և չգիտես քո մեկնարկային կազմը և դասավորությունը՝ դա պրոբլեմ է: Եթե խաղում է թիմը, անհատապես ուժեղ ֆուտբոլիստները կարող են իրենց խաղամակարդակը ցույց տալ միայն այն դեպքում, եթե կա մեկը, ում վրա կարող են հենվել: Թիմի պետք է ունենա հիմք, խաղի կառուցվածք և հասկանա այն, ինչ անում է: Ահա թե ինչու ես պետք է լինեմ մարզիչ: Պատրա՞ստ եմ ես արդյոք գլխավորել Անգլիայի հավաքականը: Միշտ պատրաստ եմ»,- Ռիո Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս