Բաժիններ՝

Ռիհադ Մահրեզը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Լեսթերի» հետ

Հարձակողական ոճի 25-ամյա կիսապաշտպանը չի կապում ապագան «աղվեսների» հետ, չնայած և կարող է մնալ ակումբում ևս մեկ մրցաշրջան:

Մոտ ժամանակները «Լեսթերից» կհեռանա կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն, բայց Կլաուդիո Ռանիերիին ավելի շատ անհանգստացնում է Ջեյմի Վարդի-Ռիհադ Մահրեզ հարվածային զույգի պահպանման հարցը:

Ինչպես հայտնի է դարձել France Football-ին, Անգլիայի չեմպիոններն ալժիրցուն նոր պայմանագիր են առաջարկել, սակայն վերջինս պատասխանել է մերժմամբ՝ հույս ունենալով տեղափոխվել ավելի մեծ ակումբ: Մնում է անհայտ, արդյո՞ք Մահրեզը ցանկանում է հեռանալ «Լեսթերից» այս ամառ: Նրա պայմանագիրը նախատեսված է ևս 3 տարվա համար:

Մայիսին «Լեսթերը» պատմության մեջ առաջին անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն:
Նախորդ մրցաշրջանում Մահրեզը խփել է 18 գնդակ և կատարել է 11 փոխանցում:
Հունիսին Ջեյմի Վարդին մերժեց «Արսենալի» առաջարկը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս