Բաժիններ՝

Ջոն Քերին ժամանում է Մոսկվա

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հուլիսի 14-ին Մոսկվա է ժամանում՝ Ռուսաստանի ղեկավարության հետ բանակցություններ վարելու: Փորձագետները ենթադրություններ են անում, թե դիվանագետի այս այցը (չորրորդը 2015 թվականի մայիսից ի վեր) կդառնա՞ արդյոք վերջինը մինչեւ այս տարվա նոյեմբերին ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները: Բազմիցս հնչել է այն կարծիքը, թե ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը մինչեւ իր լիազորությունների ավարտը ցանկանում է հիշվել Սիրիայի, Ուկրաինայի, Լեռնային Ղարաբաղի ճգնաժամերի կարգավորմամբ, դրանով իսկ արդարացնելով Բարաք Օբամայի՝ խաղաղության Նոբելյան մրցանակը, որը նա ստացել է 2009 թվականին:

Ինչ վերաբերում է պաշտոնական օրակարգին, ապա Պետդեպարտամենտի ղեկավարին կընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Թեմաները բավականաչափ կանխատեսելի են, դրանք են թե՛ Սիրիան, թե՛ Ուկրաինան եւ թե՛ երկկողմ հարաբերությունների հարցերը»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Հաջորդ օրը Քերին բանակցություններ կվարի ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քերին Մոսկվայում կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս