
Հենրիխ Մխիթարյանն ու Էրիկ Բային միացել են «Յունայթեդ»-ի մյուս ֆուտբոլիստներին

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նորեկներ Հենրիխ Մխիթարյանն ու Էրիկ Բային լքել են հյուրանոցը, որտեղ հանգրվանել էին: «Mirror»-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստները արդեն միացել են թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին և մյուս ակումբակիցների հետ սկսելու են նախապ ատրաստվել գալիք մրցաշրջանին: «Յունայթեդ»-ի կազմը մարզվելու է թիմի «Քարինգթոն» բազայում:
Էրիկ Բայիի և Հենրիխ Մխիթարյանի հյուրանոցից հեռանալու ժամանակ նրանց են մոտեցել երկրպագուները և ինքնագրեր խնդրել: Ֆուտբոլիստները լուսանկարվել են երկրպագուների հետ և թողել իրենց ինքնագրերը: