Բաժիններ՝

Դեպի Հայաստան գազամատակարարումը ﬔկ ամսով կդադարեցվի

Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ 2016 թվականի հուլիսի 10-ից մինչեւ օգոստոսի 10-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:

Գազամատակարարման դադարեցման նպատակը Վրաստանի տարածքում «Ղազախ-Սագուրամո» մայրուղային գազատարի վնասված հատվածներում վերականգնողական, գծային փականների փոխարինման, ինչպես նաեւ սողանքի շրջանում գազատարի նոր կառուցված հատվածի ներմիացման աշխատանքներ կատարելն է:

Հայաստանի Հանրապետության սպառողների անխափան գազամատակարարումը կիրականացվի Աբովյանի ստորգետնյա գազապահեստարան կայանի հաշվին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031