«Ծուղակի մեջ ենք». Կարինե Դանիելյան

Մեր բախտը բերել է, որ Ադրբեջանը չի համաձայնել ստորագրել Կազանի փաստաթուղթը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» հ/կ-ի նախագահ Կարինե Դանիելյանը:

Նա նշեց, որ, երբ իրենք ծանոթացել են Կազանի փաստաթղթի հետ, մեծ զարմանք են ապրել, որ հայկական կողմը համաձայնել է այդ փաստաթղթին: Ըստ նրա՝ եթե անգամ 100 տոկոսանոց վստահելի հարևան ունենայինք, չէր կարելի համաձայնել այդ փաստաթղթի հետ:

«Կարծում եմ՝ ուղղակի ծուղակի մեջ ենք այս առումով, ու պետք է դուրս գանք այդ ծուղակից: Միգուցե, ի վերջո, քրիստոնեական քաղաքակրթությանն ինչ-որ կերպ զարթնեցնե՞լ: Մի՞թե իրենք չեն հասկանում, որ սա սկիզբն է, և դա սկիզբ է լինելու քրիստոնեական քաղաքակրթության վերացմանը, մենք մեծ առաքելություն ունենք այս մոլորակի վրա, մենք դա պետք է իրականացնենք: Իսկ համանախագահները համաձայնում են այնպիսի տարբերակ է, որ համահունչ է այս բոլորին: Կարծում եմ՝ շատ ավելի ակտիվ պետք է լինենք միջազգային ասպարեզում»,- նշեց Կ. Դանիելյանը:

Նա հայտնեց, որ անկախությունից ի վեր՝ ՄԱԿ-ի շրջանակներում ինքը մոտ 46 անգամ մասնակցել է տարբեր միջոցառումների. «6-7 անգամը կարող եմ ասել, որ ես շատ գոհ եմ մեր պատվիրակության աշխատանքից, մնացած դեպքերում պատվիրակությունը եկել է, բացմանը մասնակցել է, գումարը ստացել է, ու այլևս չկա: Եթե որևէ առիթ կա Հայաստանի դեմ խոսելու, Ադրբեջանը խոսում է, Թուրքիան խոսում է, պատասխանող չկա: Այս պարագայում մենք չենք կարող մեր խնդիրները լուծել: Մենք պարտավոր ենք մաքսիմալ աշխատել»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս