Բաժիններ՝

Պուտինը ստորագրել է սկանդալային հակաահաբեկչական օրենքները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքների հակաահաբեկչական փաթեթը: Այս մասին, ինչպես հայտնում է Lenta.Ru-ն, տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Այդ օրենքները նախատեսում են ցմահ բանտարկություն սահմանել միջազգային ահաբեկչության համար, քրեական պատասխանատվության ենթարկել 14 տարեկանից և պարտավորեցնել կապի, մեսենջերների և սոցցանցերի օպերատորներին պահել օգտատերերի բոլոր նամակագրություններն ու գրառումները:

Օրենքների փաթեթը մշակվել է Պետդումայի պատգամավոր Իրինա Յարովայայի և Անվտանգության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի ղեկավար Վիկտոր Օզերովի կողմից:

Փաստաթուղթը հունիսի 24-ին ընդունվել էր ստորին պալատի կողմից և հավանության արժանացել Դաշնային խորհրդի կողմից հունիսի 29-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031