
Մերձկասպյան երկրների արտգործնախարարներն Աստանայում կքննարկեն ծովի իրավական կարգավիճակը

Մերձկասպյան երկրների արտգործնախարարները Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցը քննարկելու նպատակով հուլիսի 12-13-ը կհանդիպեն Աստանայում: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ավանդական ճեպազրույցի ժամանակ:
Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի և Իրանի ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը քննարկվելու են մերձկասպյան երկրների համագործակցության հարցերը ծովի իրավական կարգավիճակի որոշման հարցում:
Զախարովայի խոսքով՝ հանդիպմանը կողմերը պետք է ամփոփեն որոշումների իրականացման ընթացքը, նախանշեն հետագա գործողությունների ընթացքը:
Նա ընդգծել է, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի որոշման հարցը առաջնային է այդ երկրների համար: