Բաժիններ՝

Անտոնիո Կոնտեն խնդրել է «Չելսիին» գնել Գրացիանո Պելլեին

«Կապույտների» նոր մարզիչը որոշել է իտալականացնել «Չելսիի» կազմը:

Ինչպես հաղորդում է Sky Sport Italia-ն, Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին դուր է եկել Գրացիանո Պելլեի հետ աշխատանքը և նա արդեն խնդրել է «Չելսիին» այս շաբաթ բանակցություններ սկսել «Սաութհեմփթոնի» հետ:

Ըստ The Telegraph-ի տեղեկության, պոտենցիալ տրանսֆերը կարող է արժենալ մոտ 24 մլն եվրո:

30-ամյա հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Միլանը», «Էվերթոնը» և չինական ակումբները:

Նախորդ մրցաշրջանում Պելլեն «Սաութհեմփթոնի» կազմում անցկացրած 26 խաղերում դարձել է 14 գոլի հեղինակ:

Եվրո-2016-ում Գրացիանոն մեկական գնդակ խփեց Բելգիային և ԻՍպանիային, բայց չորացրեց 11 մետրանոցը Գերմանիայի հետ անցկացրած քառորդ եզրափակչում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031