
«Ռեալը» Նգոլո Կանտեի համար առաջարկել է 40 մլն եվրո

Սկզբունքորեն, այդքան էլ շատ չէ, եթե թավ մտածենք:
Մադրիդյան ակումբը մտել է պայքարի մեջ «Լեսթերի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Նգոլո Կանտեի համար: Ըստ GazzaMercato-ի, ֆրանսիացին ցանկանում է հեռանալ «Լեսթերից»: Նա մերժել է պայմանագրի երկարաձգման վերաբերյալ առաջարկը և ուզում է տեղափոխվել «Չելսի», որպեսզի աշխատի Անտոնիո Կոնտեի ղեկավարության ներքո:
Բայց Կանտեն դեռ վերջնականապես չի որոշել իր ապագան և Մադրիդի «Ռեալը» հետաքրքրություն է ցուցաբերել նրա ծառայությունների նկատմամբ: Ֆրանսաիցու գինը բարձր է, բայց մադրիդցիներն առաջարկել են «Լեսթերին» 40 մլն եվրո:
Նգոլո Կանտեի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Յուվենթուսը»:
2015-16թթ. մրցաշրջանում ֆրանսիացին «Լեսթերի» կազմում դարձավ Անգլիայի չեմպիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը