
Բողոքի ցույցեր Աբխազիայում, երկրի ՆԳՆ ղեկավարն աշխատանքից ազատվել է

19 մարդ է տուժել Աբխազիայում բողոքի ակցիայի հետևանքով, նրանց մի մասն ստացել է հրազենային վնասվածք, հայտնել է Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության առողջապահության նախարար Անձոր Գոովը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Սուխումում ընդդիմության միտինգը նախօրեին վերաճել էր զանգվածային անկարգությունների, ցուցարարները փորձել էին գրոհով վերցնել ՆԳՆ-ի շենքը:
Ակտիվիստները պահանջել են Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայից երկրի ղեկավարի՝ հուլիսի 10-ին կայանալիք արտահերթ ընտրությունների քվեարկության օրը տեղափոխել աշուն, ինչպես նաև աշխատանքից ազատել երկրի ներքին գործերի նախարար Լեոնիդ Ձյայպշբային երկրում ստեղծված կրիմինալ իրավիճակի վատթարացման պատճառով:
Ընդդիմության կարծիքով՝ նա մտադիր է եղել միջամտելՆԳՆ-ի աշխատակիցների կամընտրությանը հանրաքվեի ժամանակ:
Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության նախագահը բողոքի ակցիան անվանել է երկրում իրավիճակը ապակայունացնելու փորձ, սակայն հրաման է ստորագրել ՆԳՆ ղեկավարին պաշտոնից ազատելու մասին, մինչ կընթանան ստուգումներ:
«Գիշերը ընդհանուր առմամբ 19 մարդ է ընդունվել հիվանդանոց: Բոլորին առաջին օգնություն է ցուցաբերվել: Ներկայում հիվանդանոցում է գտնվում 7 մարդ, նրանց վիճակը կայուն է: Նրանց թվում կան հրազենային վնասվածքներ ստացածներ, գլխուղեղի ցնցումներ, կոտրվածքներ ունեցողներ»,- Աբխազիայի առողջապահության նախարարի խոսքերը մեջբերել է «Sputnik Աբխազիան»: