
Թբիլիսիում մեկնարկել է «Մարտահրավերները մեդիայի և ինքնարտահայտման հարցում» համաժողովը

Այսօր Թբիլիսիում իր աշխատանքն է սկսել Հարավային Կովկասի XIII համաժողովը, որը հրավիրվել է «Տարաբնույթ մարտահրավերները մեդիայի և ինքնարտահայտման հարցում» խորագրով, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Մեդիայի ազատության հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հայտնել է, որ համաժողովի ընթացքում քննարկվելու են տարածաշրջանային ԶԼՄ-ների համար առաջնահերթ հարցերը:
Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխայիլ Ջանելիձեն իր ելույթում նշել է, որ Հարավային Կովկասը ազատ հարթակ է կարծիքների ազատ փոխանակման համար:
«Համաժողովին, որը ամեն տարի անցկացվում է Վրաստանում, մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ներկայացուցիչները: Այսօր մենք կքննարկենք ինքնարտահայտման ազատությունը»,- ասել է նա:
Միջոցառմանը մասնակցում են Հարավային Կովկասի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ, ԶԼՄ-ների հարցով ԵԱՀԿ բյուրոյի ներկայացուցիչներ: