
Պոգբան ցանկանում է խաղալ «Ռեալում»

Թուրինի «Յուվենթուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան շարունակում է մնալ ցանկալի ֆուտբոլիստ մի շարք եվրոպական գրանդների համար: Ըստ անգլիական մամուլի՝ Պոգբան կարիերան կշարունակի կամ Մադրիդի «Ռեալում», կամ «Մանչեսթեր Յունայթեդում»:
Իսկ իսպանացի լրագրողները համոզված նշում են, որ Պոգբան մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը և գրեթե համաձայնության է եկել մադրիդյան ակումբի հետ:
«Յուվենթուսը» պատրաստ է վաճառել Պոգբային 100 մլն եվրոյի դիմաց:
Սիրարփի Աղաբաբյան