Հուլիսի 6-ից Երևանում կգործարկվեն նոր տեսախցիկներ
                                    Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին երթևեկության վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի և տեսախցիկների տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2016 հուլիսի 6-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված տեսախցիկները.
- Երևան քաղաքի Աբովյան-Արամի փողոցների խաչմերուկ,
 - Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակ-Ամիրյան փողոց խաչմերուկ,
 - Երևան քաղաքի Էրեբունի-Դաշտենց-Այվազովսկու փողոցների խաչմերուկ,
 - Երևան քաղաքի Սարյան-Բյուզանդի, Սարյան-Արամի փողոցների խաչմերուկներ,
 - Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան-Պետրոս Ադամյան փողոցների խաչմերուկ:
 
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    