Բաժիններ՝

Ավտոմեքենաների առևտուրն ակտիվացել է

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2016 թվականի հունվար-մայիսին ՀՀ ներքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 774,3 մլրդ դրամ, որը 0,1%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Ընդհանուր առևտրաշրջանության 56,8%-ը (439,6 մլրդ դրամ) մանրածախ առևտուրն է, 39,7%-ը (307,4 մլրդ դրամ), 3,5%-ը (27,2 մլրդ դրամ) ավտոմեքենաների առևտուրը։

Մանրածախ առևտրաշրջանառության ծավալը նվազել է 4,2%-ով, մեծածախ առևտուրը հակառակը՝ աճել է 5,2%-ով, իսկ ավտոմեքենաների առևտուրը՝ 10,7%-ով։

Նշենք, որ ավտոմեքենաների առևտրի ցուցանիշը ներառում է ինչպես մասնագիտացված առևտրի կետերի միջոցով իրականացված ավտոմեքե նաների, դրանց մասերի և պարագաների վաճառքը, այնպես էլ դրանց տեխնիկական սպասարկումը և նորոգումը։

Միայն 2016թ. մայիսին ավտոմեքենաների առևտրի ծավալը կազմել է ավելի քան 8 մլրդ դրամ, որը 55,6%-ով գերազանցում է նախորդ տարվա մայիսի ցուցանիշը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս