«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Տիգրան Հակոբյանն է
Չնայած ամառային ոչ այնքան քաղաքական սեզոնին, Հայաստանում և Հայաստանի շուրջ բավական բուռն իրադարձություններ են ընթանում: Իշխանությունն ու ընդդիմությունը, իրենց իսկ խոսքերով՝ պատմական համաձայնության հասան Ընտրական օրենսգրքի շուրջ, Ազգային ժողովը վավերացրեց Ռուսաստանի հետ Հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը, ակտիվ զարգացումներ են ընթանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Որքանո՞վ է հասարակությունը հաղորդակից այս գործընթացներին, ինչպե՞ս կարող են դրանք ազդել առաջիկա քաղաքական զարգացումների վրա: Այս և բազմաթիվ այլ հարցերի շուրջ է Սաթիկ Սեյրանյանի զրույցը հրապարակախոս, հանրային կապերի մասնագետ, Հայոց Համազգային Շարժում (ՀՀՇ) կուսակցության վարչության անդամ, MKR media Armenia ընկերությունների ղեկավար Տիգրան Հակոբյանի հետ: