ՀՀ վարչապետը կարևորում է ԱՄՆ դիրքորոշումը զինադադարի խախտումները հետաքննող մեխանիզմների ներդրման հարցում

Հայաստանը բարձր է գնահատում Ամերիկայի Միացյալ Նահանգների` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, շարունակական աջակցությունը` ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Այդ մասին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում տեղի ունեցած ԱՄՆ Անկախության օրվան նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության ղեկավարը նշեց, որ ԱՄՆ դիրքորոշումը զինադադարի խախտումները հետաքննող մեխանիզմների ներդրման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման հարցում կարևոր է հակամարտության հետագա սրման բացառման և խաղաղ կարգավորման գործընթացի շարունակման համար: «Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ կառավարության կողմից ներդրվող միջնորդական ջանքերը և ակնկալում, որ դրանք առավելագույնս կնպաստեն տարածաշրջանում խաղաղության պահպանմանը»,­- «Արմենպրես»­-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ վարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031