Բաժիններ՝

Եվրո-2016. Պորտուգալիան կիսաեզրափակչի առաջին մասնակիցն է

Այսօր մեկնարկեց Ֆրանսիայում ընթացող 2016թ. Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչը: Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում կայացած Լեհաստան – Պորտուգալիա հանդիպումն ավարտվեց պորտուգալացիների հաղթանակով (1:1՝ հիմնական ժամանակ, 5:3՝ 11 մետրանոցներ):

Հավաքականների միջև խաղում առաջինը հաջողության հասան լեհերը, երբ հանդիպման արդեն 2-րդ րոպեին Կամիլ Գրոսիցկու փոխանցումից հետո Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին բացեց խաղի հաշիվը:

Առաջին խաղակեսում պորտուգալացիները կարողացան հավասարեցնել հաշիվը. 33-րդ րոպեին Ռենատու Սանշեշը դարձավ գոլի հեղինակ:

Երկրորդ խաղակեսն ընթացավ հավասար պայքարում և հաշվի մեջ փոփոխություն չգրանվեց. հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1: Նշանակվեց լրացուցիչ ժամանակ:

Լրացուցիչ ժամանակն էլ ի հայտ չբերեց հաղթողին՝ 0:0: Հետխաղյա 11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին պորտուգալացիները՝ 5:3:

Հիշեցնենք, որ Պորտուգալիան կհանդիպի Ուելս – Բելգիա դիմակայության հաղթողի հետ:

Եվրո-2016, քառորդ եզրափակիչ

Լեհաստան – Պորտուգալիա՝ 1:1 (լրացուցիչ ժամանակ՝ 0:0, 11մ՝ 3:5)

Ռոբերտ Լևանդովսկի, 2 – Ռենատու Սանշեշ, 33

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս