Հրանտ Բագրատյանը ՀՕՊ համաձայնագրում հակասություններ է տեսնում

Այսօր ԱԺ արտահերթ նիստում Հայաստանի և Ռուսաստանի միջև միասնական հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու համաձայնագրի քննարկման ժամանակ պատգամավոր Հրանտ Բագրատյանը թվարկեց ՀՕՊ ղեկավարներին, մասնավորապես` համակարգումն իրականացնում է ՌԴ ԶՈՒ օդատիեզերական զորքը, Կովկասյան տարածաշրջանի ղեկավարումը` ՌԴ Հարավային օկրուգի հրամանատարը, իսկ կառավարումն իրականացնում է ՀՀ ԶՈՒ-ն:

«Եթե մենք ենք կառավարում, ի՞նչ են ղեկավարում մյուսները: Գուցե ովքեր աշխատել են տեքստի վրա, բացթողում են արել, այստեղ ուրիշ բայեր, ուրիշ տերմիններ պետք է լինեին»,- ՊՆ փոխնախարար Արա Նազարյանին դիմեց Հ.Բագրատյանը:

Մեջբերելով համաձայնագրի 5-րդ կետի 4-5 ենթակետերը` պատգամավորը կասկած հայտնեց, որ կարող ենք ինքնուրույն լիարժեք օգտագործել համակարգը:

Ա.Նազարյանը հավաստեց, թե այստեղ հակասություն չկա. «Ունենք զինված ուժերի կիրառման պլան, հույժ գաղտնի փաստաթուղթ է, այնտեղ նախանշված է, թե ինչ հնարավոր սցենարներ կարող են լինել: Նույնն էլ սրան է վերաբերում, թե ինչ սցենարով կարող է դա լինել»: Փոխնախարարի խոսքով` հակասություն չկա, կառավարումը խոսքը անմիջական զորքին հրաման տալու մասին է. «Հակասություն չկա, գործընթացն ապահովող տարբեր սկզբունքներ են»:

Տեսանյութեր

Լրահոս