Բաժիններ՝

Եվրո-2016. Անգլիայի հավաքականը դուրս է թռնում առաջնությունից

Ֆրանսիայում ընթացող 2016թ. Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի շրջանակներում կայացավ Անգլիա – Իսլանդիա հանդիպումը, որն ավարտվեց իսլանդացիների հաղթանակով՝ 2:1:

Նիցայի «Ստադ դե Նիս» մարզադատշում կայացած խաղի հաշիվը բացեցին անգլիացիները, երբ 4-րդ րոպեին վաստակեցին 11 մետրանոց հարվածի իրավունք, որն էլ դիպուկ իրացրեց Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ուեյն Ռունին: 2 րոպե անց իսլանդացիները կրճատեցին հաշվի տարբերությունը. գնդակը Ջո Հարթի պաշտպանած դարպասն ուղարկեց Ռագնար Սիգուրդսոնը:

Առաջին խաղակեսում արդեն իսլադացիները դրեցին հանդիպման վերջնակետը. հաղթական գոլի հեղինակ դարձավ Կոլբեյն Սիգթորսոնը:

Իսլանդիայի հավաքականը քառորդ եզրափակիչում կհանդիպի ֆրանսիացիներին:

Եվրո-2016, 1/8 եզրափակիչ

Անգլիա – Իսլանդիա՝ 1:2

Ուեյն Ռունի, 4 (11մ) – Ռագնար Սիգուրդսոն, 6, Կոլբեյն Սիգթորսոն, 18

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930