Բաժիններ՝

ԱՄՆ հարգում է Մեծ Բրիտանիայի հանրաքվեի արդյունքները. Ջոն Քերի

ԱՄՆ-­ն հարգում է Մեծ Բրիտանիայում անցկացրած հանրաքվեի արդյունքները և հույս ունի Լոնդոնի ուժեղ առաջնորդությանը ՆԱՏՕ-­ում, G7-­ում, ՄԱԿ­-ի Անվտանգության խորհրդում և հակաահաբեկչական կոալիցիայում: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»­-ին, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

Նա հայտարարել է, որ այս փուլում առավել կարևորվում են Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-­ի հարաբերությունները:

Հունիսի 23­-ին Մեծ Բրիտանիայում անցկացվել է հանրաքվե Եվրամիության անդամակցության հարցի վերաբերյալ: Պաշտոնական տվյալների համաձայն, Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն կողմ է քվերակել մասնակիցների 51.9 տոկոսը: Ավելի քան 1 մլն մարդ էլ միացել է հայցապահանջին, ըստ որի, պետք է վերանայվեն ԵՄ-­ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեի արդյունքները: Նրանք կոչ են անում կառավարությանը կիրառել այն կարգը, համաձայն որի, եթե մասնակցության 75 տոկոսի պայմաններում կողմ կամ դեմ քվերակողների թիվը կազմել է ոչ պակաս քան 60 տոկոսը, ապա պետք է անցկացվի ևս մեկ հանրաքվե:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս