
Եվրո-2016. Իտալիան հաղթեց Իսպանիային

Ֆրանսիայում շարունակվող 2016թ. Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչի հերթական խաղում հանդիպեցին Իտալիայի և Իսպանիայի հավաքականները: Փարիզի «Ստանդ դե Ֆրանս» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմի հաղթանակով՝ 2:0:
Առաջին խաղակեսից հետո իտալացիները հաղթում էին 1:0 հաշվով. 33-րդ րոպեին իր հաշվին գոլ գրանցեց Ջորջո Կյելինին:
Խաղի վերջնակետը դրեց Գրացիանո Պելլեն՝ հանդիպման 90-րդ րոպեին գնդակը ուղարկելով Դավիդ Դե Խեայի պաշտպանած դարպասը:
Եվրո-2016, 1/8 եզրափակիչ
Իտալիա – Իսպանիա՝ 2:0
Ջորջո Կյելինի, 33, Գրացիանո Պելլե, 90