
Հենրիխ Մխիթարյանը 4-ամյա պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և տարեկան կստանա 12 մլն եվրո

Հենրիխ Մխիթարյանը «Կարմիր սատանաների» հետ կկնքի 4-ամյա պայմանագիր: Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» 27-ամյա կիսապաշտպանի տարեկան աշխատավարձը կկազմի 12 միլիոն եվրո:
Ժոզե Մոուրինիոյի գլխավորած ակումբը հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Բորուսիային» կվճարի 40 միլիոն եվրո: Տեղափոխության մասին պաշտոնական հայտարարություն կլինի արդեն այս շաբաթ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը