
Եվրո-2016. Բելգիան փայլուն հաղթանակ է տանում

Ֆրանսիայում շարունակվող 2016թ. Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի շրջանակներում ուժերը չափեցին Հունգարիայի և Բելգիայի հավաքականները: Քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեցին բելգիացիները՝ ջախջախիչ պարտության մատնելով հունգարացիներին (4:0):
Բելգիայի ընտանուց գոլերի հեղինակներ դարձան Տոբի Ալդերվեյրելդը, Միշի Բատշուաին, Էդեն Ազարը և Յանիկ Ֆերեյրա-Կարասկոն:
Քառորդ եզրափակիչում բելգիացիների մրցակիցը կլինի Ուելսի հավաքականը, որը 1:0 հաշվով պարտության էր մատնել Հյուսիսային Իռլանդիայի թիմին:
Եվրո-2016, 1/8 եզրափակիչ
Հունգարիա – Բելգիա՝ 0:4
Տոբի Ալդերվեյրելդ, 10, Միշի Բատշուաի, 78, Էդեն Ազար, 80, Յանիկ Ֆերեյրա-Կարասկո, 90+1