Արգենտինա-Չիլի. Գոլառատ ֆուտբոլի ակնկալիքով
Այսօր վաղ առավոտյան՝ Երևանի ժամանակով 4:00-ին տեղի կունենա Ամերիկայի գավաթի եզրափակիչ հանդիպումը: Ինչպես անցյալ տարի, այս տարի ևս հաղթողի կոչման համար կպայքարեն Արգենտինայի և Չիլիի հավաքականները:
Այս առաջնությունում Արգենտինայի հավաքականը հրաշալի խաղ է ցուցադրում: Խերարդոո Մարտինոյի թիմը այս տարի ամբողջությամբ փոփոխել է խաղաոճը: Պաշտպանողական և շատ զգույշ խաղին փոխարինել է հարձակվողական և ագրեսիվ ֆուտբոլը: Խմբային փուլում արգենտինացիները հաղթեցին եզրափակչի իր մրցակից Չիլիին 2:1 հաշվով: Այնուհետև ալբիսելեստեն հաղթեց Պանամային 5:0 հաշվով:
Արգենտինացիների հաջորդ բոլոր խաղերը ավարտվեցին խոշոր հաշիվներով՝ Արգենտինա-Բոլիվիա՝ 3:0, Արգենտինա-Վենեսուելա՝ 4:1, Արգենտինա-ԱՄՆ՝ 4:0:
Այս մրցաշարում Արգենտինայի հավաքականը խփել է 18 գոլ և բաց է թողել ընդամենը 2-ը:
Չիլին Արգենտինային պարտվելուց հետո այլևս միավոր չկորցրեց: Չիլիի հավաքականի ֆուտբոլիստները հաղթեցին Բոլիվիային 2:1 հաշվով, այնուհետև գոլառատ խաղում հաղթեցին Պանամային՝ 4:2: Քառորդ եզրափակչում Չիլին ջախջախեց Մեքսիկային 7:0 հաշվով, իսկ կիսաեզրափակչում էլ հաղթեց Կոլումբիային՝ 2:0:
Ամերիկայի գավաթում Չիլին խփել է 16 և բաց է թողել 5 գնդակ:
Հաշվի առնելով երկու հավաքականների արդյունքներըը՝ բուքմեյքերները համոզված են, որ հանդիպումը լինելու է գոլառատ:
Խաղի ֆավորիտները արգենտինացիներն են, սակայն սպասվում է, որ Չիլին ևս գոլ կխփի:
Արգենտինայի հավաքականի հաղթանակը գնահատվում է 1.80 գործակցով, ոչ-ոքին՝ 3.40, իսկ Չիլլի հավաքականի հաղթանակը՝ 5:
Սիրարփի Աղաբաբյան