Բաժիններ՝

«Մարադոնան, թե ե՞ս. Մարադոնան». Լիոնել Մեսսի

Արգենտինացին չափազանց համեստ է, որպեսզի իրեն անվանի լավագույնը:

Հունիսի 24-ին Նեյմարի պաշտոնական կայքը հրապարակեց բլից-հարցազրույց Լիոնել Մեսսիի հետ, որով և շնորհավորեց արգենտինացուն՝ ծննդյան օրվա առթիվ:

– Մարադոնա, թե՞ Մեսսի:

– Մարադոնա (ծիծաղում է):

– Աշխարհի առաջնություն, թե՞ «Ոսկե գնդակ»:

– Աշխարհի առաջնություն:

– Նեյմար, թե՞ Ռոնալդինյո:

– Օ, դա շատ բարդ հարց է: Ես երջանիկ եմ, որ խաղացել եմ երկուսի հետ էլ: Նրանք շատ կարևոր գործընկերներ են իմ կարիերայում և պետք է շատ երջանիկ մարդ լինել, նրանց երկուսի հետ նույն թիմում ելույթ ունենալու համար: Նրանցից մեկին ես հաստատ չեմ ընտրի:

– Նեյմարը կարո՞ղ էր խաղալ Արգենտինայի հավաքականում:

– Նրա համար տեղ կգտնվի յուրաքանչյուր թիմում: Ունիկալ ֆուտբոլիստ, ով կարող էր խաղալ յուրաքնաչյուր թիմում, եթե ցանկանար: Նեյմարն անընդհատ ասում է, որ իմ երկրպագուն է և դա ինձ մի փոքր շփոթեցնում է, որովհետև նա դա դեմքիս է ասում:

– Ո՞ր գոլն է ամենալավը Ձեր կարիերայում:

– Ես միշտ ասում եմ, որ լավագույն գոլը կարևոր գոլն է, այլ ոչ թե գեղեցիկը: Դրա համար իմ կարևորագույն գոլը առաջին գոլն էր, որը ես 2009թ. Չեմպիոնների լիգայում գլխով խփեցի «Մանչեսթեր Յունայթեդին»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս