
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 120 մլն եվրո վճարել «Յուվենթուսի» ֆուտբոլիստ Պոլ Պոգբայի համար

«Բարսելոնան» և «Ռեալը» լարվել են:
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 120 մլն եվրո վճարել իտալական «Յուվենթուսի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի համար:
23-ամյա ֆրանսիացու ձեռքբերման մեջ հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն: Պոգբայի՝ անգլիական ակումբ վերադառնալու (նա «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 16-19 տարեկանում) համար արգելք կարող է հանդիսանալ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի միջնորդաճարը, որը կազմում է 25 մլն եվրո:
Նախորդ մրցաշրջանում Պոգբան «Յուվենթուսի» կազմում անցկացրել է 49 խաղ և խփել է 10 գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը