
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում ուղևոր է հանկարծամահ եղել

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում իր հերթին սպասող ուղևորներից մեկը հանկարծամահ է եղել գրանցման հերթին սպասելիս: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նախնական տեղեկություններով՝ 1937թ. ծնված տղամարդը մահացել է սրտանոթային անբավարարությունից:
Interfax-ի տեղեկություններով՝ թոշակառուն չի հասցրել գրանցում անցնել և մահացել է հերթին սպասելիս:
Life-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան:
Հունիսի 23-ին հաղորդվել էր, որ «Վնուկովոյում» մեկ այլ տղամարդ է մահացել իր հերթին սպասելիս: Նրա մարմինը հայտնաբերվել էր տերմինալներից մեկում: Ուղևորի մահվան պատճառը չի հաղորդվում: