
Ավելի քան 10 հազար ֆինն է կողմ արտահայտվել ԵՄ-ից դուրս գալուն

«Իսկական ֆիններ» կազմակերպության առաջնորդ Սեբաստիան Տյունկյունենը բանաձև է կազմել՝ պահանջելով հրավիրել ԵՄ-ի անդամակցության մասին հանրաքվե:
Հաղորդվում է, որ բանաձևը ստորագրել է 10 հազար մարդ՝ երկրի խորհրդարանում նախաձեռնության քննարկման համար անհրաժեշտ ձայների մեկ հինգերորդը, հաղորդում է Yle հեռուստաալիքը:
Կազմակերպության ղեկավարի խոսքով՝ Եվրամիությունը միայն քաոս է առաջացնում Եվրոպայում:
Ինչպես հայտնի է, հունիսի 23-ին կայացել է ԵՄ-ի անդամակցությունից Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեն: Միությունից դուրս գալու օգտին քվեարկել էր բրիտանացիների 52 տոկոսը՝ 17 մլն 410 հազար 742 մարդ: