Բրիտանիայում կրկնակի հանրաքվե անցկացնելու բանաձևը ստորագրել է 2 միլիոն մարդ
Եվրամիությունում Մեծ Բրիտանիայի անդամակցության կրկնակի հանրաքվեի անցկացման բանաձևն ստորագրել է ավելի քան 2 միլիոն մարդ:
Բանաձևի հեղինակ Ուիլյամ Օլիվեր Հիլին պնդում է, որ պատմական որոշման ընդունման համար մասնակցության հայտը չպետք է ցածր լինի 75 տոկոսից, եթե հաղթողների և պարտվողների միջև խզումը կազմում է 20 տոկոսից ավելի քիչ:
Երկրում սրընթաց ավելանում է կրկնակի հանրաքվեի անցկացման կողմնակիցների թիվը: Բանաձևը, որը կարող են ստորագրել միայն Մեծ Բրիտանիայի քաղաքացիները կամ երկրում բնակվողները, հայտնվել էր ուրբաթ օրը: Առաջին 12 ժամում այն ստորագրել էր ավելի քան 555 հազար մարդ:
Շաբաթ օրը բանաձև տեղադրվել էր երկրի խորհրդարանի կայքում, այն արդեն հասցրել էր ստորագրել մոտ 1 միլիոն մարդ:
Միաժամանակ, ավելի քան 100 հազար ստորագրություն է հավաքել մեկ այլ բանաձև, որը պահանջում է Լոնդոնը առանձնացնել Մեծ Բրիտանիայից: Լոնդոնում հաղթել էին երկրի՝ ԵՄ-ի կազմում մնալու կողմնակիցները:
Խորհրդարանը պարտավոր է քննարկել ցանկացած բանաձև, որի օգտին քվեարկում է ավելի քան 100 հազար մարդ:
ԵՄ կառավարությունը պարտավոր է պարտադիր կարգով պատասխանել բանաձին, որը հավաքել է ավելի քան 10 հազար ստորագրություն: