Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանն արդեն հաջորդ շաբաթ կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը հաջորդ շաբաթ կարող է ավարտել հարձակվող Զլատան Իբրահիմովիչի և կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերները:

Ինչ վերաբերում է Իբրահիմովիչին, նրա պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ արդեն լրացել է և նա որոշում է կայացրել փոխել աշխատավայրը: Հենրիխ Մխիթարյանը պետք է ևս մեկ մրցաշրջան խաղա «Բորուսիայի» կազմում, և չնայած նրան, որ դորտմունդյան ակումբը հայտարարում է ֆուտբոլիստին բաց չթողնելու ցանկության մասին, «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է հայի համար առաջարկել 30 մլն ֆունտ, և մանկունյանցիները վստահ են, որ առաջարկությունը կընդունվի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանի վերաբերյալ առաջարկը 25-ից բարձրացրել է մինչև 34 մլն եվրո, սակայն «Բորուսիան» պահանջում է 40 մլն եվրո:

Ֆուտբոլիստի աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կկազմի տարեկան 10 մլն եվրո, ինչը 2 անգամ ավել է նրա ներկայիս աշխատավարձից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս