Բաժիններ՝

Եվրո-2016. Ինքնագոլն Ուելսին դուրս բերեց քառորդ եզրափակիչ

Ֆրանսիայում ընթացող ֆուտբոլի 2016թ. Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի երկրորդ մասնակիցը դարձավ Ուելսի հավաքականը: 1/8 եզրափակիչում ուելսցիները նվազագույն հաշվով հաղթեցին Հյուսիսային Իռլանդիայի հավաքականին: Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում կայացած խաղի առաջին խաղակեսն ավարտվեց ոչ ոքի՝ 0:0 հաշվով:

Ընդմիջումից հետո՝ 75-րդ րոպեին բացվեց խաղի հաշիվը. Գարեթ Բեյլի փոխանցումից հետո Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի և անգլիական «Վեստ Բրոմվիչի» պաշտպան Գարեթ Մաքոլին գրավեց սեփական դարպասը:

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչում Ուելսի հավաքականը մրցելու է Հունգարիա – Բելգիա զույգի հաղթողի հետ:

Եվրո-2016, 1/8 եզրափակիչ

Ուելս – Հյուսիսային Իռլանդիա՝ 1:0

Գարեթ Մաքոլի, 75 (ինքնագոլ)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930