Եվրո-2016. Հայտնի դարձավ քառորդ եզրափակիչի առաջին մասնակիցը
Մեկնարկեց Ֆրանսիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչը, որի առաջին խաղում Լեհաստանի հավաքականը հետխաղյա 11 մետրանոցներով առավելության հասավ Շվեյցարիայի նկատմամբ և դարձավ քառորդ եզրափակիչի առաջին մասնակիցը: Սենտ Էթյենում կայացած խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով:
39-րդ րոպեին հաշիվը բացեց իտալական «Ֆիորենտինայի» լեհ կիսապաշտպան Յակուբ Բլաշչիկովսկին, որը խփեց առաջին խաղակեսի միակ գոլը:
82-րդ րոպեին ֆանտաստիկ գոլով հաշիվը 1:1 դարձրեց անգլիական «Սթոք Սիթիի» շվեյցարացի կիսապաշտպան Ջերդան Շաքիրին:
Ավելացված 30 րոպեների ընթացքում խաղի հաղթողը չորոշվեց, իսկ հետխաղյա 11 մետրանոցներով առավելության հասավ Լեհաստանի հավաքականը՝ 5:4 հաշվով:
Լեհաստանի հավաքականը քառորդ եզրափակչում կհանդիպի Խորվաթիա – Պորտուգալիա խաղի հաղթողի հետ:
Եվրո-2016, 1/8 եզրափակիչ
Շվեյցարիա – Լեհաստան՝ 1:1
Ջերդան Շաքիրի, 82 – Յակուբ Բլաշչիկովսկի, 39
11 մետրանոցներով՝ 5:4