
Եվրո-2016-ը վերջինն է Իբրահիմովիչի համար

Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտնել է, որ Եվրո-2016-ից հետո կավարտի ելույթները ազգային հավաքականում:
Իբրահիմովիչը նշել է, որ Եվրո-2016-ի վերջին խաղը վերջինը կլինի նաև հավաքականում:
«Հույս ունեմ, որ այդ խաղը լավը կլինի: Հպարտ եմ հավաքականում ունեցած նվաճումներից համար»,- նշել է Իբրահիմովիչը:
Հիշեցնենք, որ 2016 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ամենաքննարկվող տրանսֆերներից մեկը Իբրահիմովիչի տրանսֆերն է: Զլատանը նշել է, որ իր տրանսֆերը կլինի մեծ անակնկալ:
Սիրարփի Աղաբաբյան