
Եվրո-2016. Գերմանիան հաղթում է Հյուսիսային Իռլանդիային, իսկ Լեհաստանը՝ Ուկրաինային

Ֆրանսիայում ընթացող Եվրոպայի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրում Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում կայացավ C խմբում ընդգրկված Հյուսիսային Իռլանդիա – Գերմանիա հանդիպումը, որն ավարտվեց Յոահիմ Լյովի գլխավորած թիմի հաղթանակով՝ 1:0: Հանդիպման միակ գոլի հեղինակ է դարձել Մարիո Գոմեսը:
Նույն խմբում ընդգրկված Ուկրաինայի և Լեհաստանի ազգային հավաքականները մրցեցին Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում: Դիմակայությունում լեհերը նվազագույն հաշվով հաղթանակ տարան: 54-րդ րոպեին իր հաշվին գոլ գրանցեց Յակուբ Բլաշիկովսկին:
Այսպիսով Ֆրանսիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության C խմբից առաջին ու երկրորդ տեղերով 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեցին Գերմանիայի և Լեհաստանի հավաքականները:
Եվրո-2016. C խումբ, երրորդ տուր
Հյուսիսային Իռլանդիա – Գերմանիա՝ 0:1 (Մարիո Գոմես, 29)
Ուկրաինա – Լեհաստան՝ 0:1 (Յակուբ Բլաշչիկովսկի, 54)
Պատրաստեց Անի Գաբուզյանը