Եվրո-2016. Ուելսը ջախջախում է Ռուսաստանին, իսկ Անգլիան չի կարողանում հաղթել Սլովակիային
Ֆրանսիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության B խմբից առաջին ու երկրորդ տեղերով 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեցին Ուելսի ու Անգլիայի հավաքականները:
Խմբային փուլի 3-րդ տուրում Թուլուզի «Ստադիում դե Թուլուզ» մարզադաշտում կայացավ Ռուսաստան – Ուելս հանդիպումը: Խաղն ավարտվեց ուելսցիների ջախջախիչ հաղթանակով՝ 3:0:
Հանդիպման առաջին խաղակեսի ընթացքում Ուելսի հավաքականն արդեն հասցրել էր 2 անպատասխան գնդակ ուղարկել Իգոր Ակինֆեևի պաշտպանած դարպասը: Խաղի հաշիվը 11-րդ րոպեին բացել է Աարոն Ռեմզի, իսկ 20-րդ րոպեին իր հաշվին գոլ է գրանցել «Սուոնսիի» պաշտպան Նիլ Թեյլորը:
Ընդմիջումից հետո՝ 67-րդ րոպեին Ուելսի հավաքականի առաջատար Գարեթ Բեյլը դնում է խաղի վերջնակետը:
B խմբում ընդգրկված մյուս մասնակիցները՝ Անգլիան և Սլովակիան Սենտ Էթյենի «Ժոֆրուա-Գիշար» մարզադաշտում կիսեցին միավորները՝ 0:0:
Եվրո-2016, երրորդ տուր, B խումբ
Ռուսաստան – Ուելս՝ 0:3 (Աարոն Ռեմզի, 11, Նիլ Թեյլոր, 20, Գարեթ Բեյլ, 67)
Սլովակիա – Անգլիա՝ 0:0
Պատրաստեց Անի Գաբուզյանը