Բաժիններ՝

Grand Chess Tour. Արոնյանը 3-րդն է մրցաշարի առաջին կեսից հետո

Երեկ բելգիական Լևենում ավարտվեց Grand Chess Tour սերիայի Your Next Move շախմատային մրցաշարի առաջին կեսը:

Արագ շախմատի մրցաշարից հետո առաջատարը Մագնուս Կարլսենն է, ով հավաքել է 12 միավոր, ամերիկացի Ուեսլի Սոն երկրորդն է (11), երրորդ տեղը կիսում են Լևոն Արոնյանը և Վիշի Անանդը (10-ական): Նշենք, որ Մագնուս Կարլսենը պարտվել է Ֆաբիանո Կարուանային և Խիկարու Նակամուրային:

Մրցաշարի երկրորդ մասում, որը կանցկացվի հունիսի 19-ին և 20-ին, շախմատիստները 2 շրջան կխաղան կայծակնային շախմատ:

Մրցաշարային դրություն.

Կարլսեն – 12
Սո – 11
Արոնյան, Անանդ – 10
Կարուանա – 9
Տոպալով , Գիրի, Վաշիե-Լագրավ – 8
Կրամնիկ, Նակամուրա – 7

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930