«Յուվենթուսը» Պոգբայի համար «Ռեալից» պահանջում է 160 մլն եվրո
Թուրինի «Յուվենթուսը» Պոլ Պոգբայի համար ցանկանում է ստանալ ռեկորդային 160 մլն եվրո:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մադրիդի «Ռեալն» այս ամառ պլանավորում է ուժեղանալ «Յուվենթուսի» առաջատար Պոլ Պոգբայով:
Ինչպես հաղորդում է հեղինակավոր Marca պարբերականը, 23-ամյա կիսապաշտպանին ստանալու համար «Սերուցքայինները» պետք է վճարեն 160 մլն եվրո: Հենց այսպիսի պայմաններ է առաջ քաշել «Յուվենթուսը»:
Եթե «Ռեալը» համաձայնվի «Ծեր Սենյորայի» պայմանների հետ, ապա Պոգբայի տրանսֆերը կդառնա ամենաթանկը ֆուտբոլի պատմության մեջ:
Համաձայն աղբյուրի, ֆրանսիացու ձեռքբերումը առաջնային է «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի համար: Մարզիչը գտնում է, որ Պոգբան «Թագավորական ակումբի» մեխանիզմի չբավարարող մասնիկն է:
Նախորդ մրցաշրջանում Պոգբան անցկացրել է 49 հանդիպում, խփել է 10 գոլ և դարձել է 16 գոլային փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը