Բաժիններ՝

Եվրո-2016. Բելգիան խոշոր հաշվով հաղթանակ է տանում

2016թ. Եվրոպայի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրում Բորդոյի «Ստադ դե Բորդո» մարզադաշտում ուժերը չափեցին Բելգիայի և Իռլանդիայի հավաքականները: Հանդիպումն ավարտվեց բելգիացիների վստահ հաղթանակով՝ 3:0:

Առաջին խաղակեսն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով: Եվ միայն ընդմիջումից հետո բելգիացիները կարողացան բացել խաղի հաշիվը. 48-րդ րոպեին «Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուն դարձավ գոլի հեղինակ: 61-րդ րոպեին ռուսական «Զենիթի» կիսապաշտպան Ակսել Վիտսելը կրկնապատկեց բելգիացիների առավելությունը, իսկ 9 րոպե անց Լուկակուն դարձավ դուբլի հեղինակ:

Հիշեցնենք, որ առաջին տուրում Բելգիան 0:2 հաշվով պարտվել էր Իտալիային, իսկ Իռլանդիան ոչ ոքի էր խաղացել Շվեդիայի հետ: Իտալացիները հունիսի 17-ին նվազագույն հաշվով հաղթել էին Շվեդիային եւ 6 միավորով Eխմբի առաջատարն են: Բելգիան ունի 3 միավոր, իսկ Շվեդիան ու Իռլանդիան՝ 1-ական: Խմբային փուլի վերջին տուրում հունիսի 22-ին կկայանան Իտալիա Իռլանդիա և Բելգիա – Շվեդիա խաղեր:

Եվրո-2016, երկրորդ տուր

E խումբ

Բելգիա – Իռլանդիա՝ 3:0

Ռոմելու Լուկակու, 48, 70, Ակսել Վիտսել, 61

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս