
Գուրգեն Հովհաննիսյանը` Եվրոպայի երիտասարդների փոխչեմպիոն

Անապայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը ներկայացնող գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը նվաճեց Եվրոպայի երիտասարդների փոխչեպիոնի կոչումը, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: Հայ մարզիկը եզրափակչում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցչին և նվաճեց արծաթե մեդալ:
Եվ այսպես հայ բռնցքամարտիկներն ավարտեցին իրենց ելույթները Եվրոպայի երիտասարդների առաջնությունում: Հայաստանի հավաքականը Անապայում նվաճեց 4 մեդալ: Երեկ բրոնզե մեդալի էին արժանացել 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանն ու 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը ներկայացնում էր 9 մարզիկ: