Բաժիններ՝

Եվրո-2016. Հունգարիան մրցաշարը հաղթանակով սկսեց

Եվրո-2016-ի խմբային փուլի 1-ին տուրի շրջանակներում Բորդոյի «Ստադ դե Բորդո» մարզադաշտում հանդիպեցին F խմբում ընդգրկված Ավստրիայի և Հունգարիայի հավաքականները: Հանդիպման ֆավորիտ համարվող ավստրիացիները պարտվեցին 0:2 հաշվով:

Առաջին խաղակեսն ավարտվեց ոչ ոք՝ 0:0 հաշվով: Երկրորդ խաղակեսի 62-րդ րոպեին հաշիվը բացեցին հունգարացիները. գոլի հեղինակ դարձավ գերմանական «Հանովերի» հարձակվող Ադամ Սալաին: Հանդիպման վերջնակետն էլ 87-րդ րոպեին դրեց Զոլտան Շտիբերը՝ ով աչքի ընկավ դաշտ դուրս գալուց 7 րոպե անց:

F խմբում են ընդգրկված նաև Պորտուգալիայի և Իսլանդիայի հավաքականները, որոնց հանդիպումը 23:00-ին է: Հունիսի 14-ին ավարտվում է առաջին տուրը:

Եվրո-2016. F խումբ, 1-ին տուր

Ավստրիա – Հունգարիա՝ 0:2
Ադամ Սալաի, 62, Զոլտան Շտիբեր, 87

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս