Բաժիններ՝

Աթլետիկայի Հայաստանի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը գրավել է 7-րդ տեղը

Աթլետիկայի Հայաստանի հավաքականը Մալթայում կայացած Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը:

Մրցելով միայն հեռացատկում և վազքային մրցաձևերում՝ ընդհանուր հաշվարկում թիմը 42 միավորով գրավել է 7-րդ տեղը: Հայաստանը ներկայացել էր 13 մարզիկներով՝ 6 տղա և 7 աղջիկ:

Տղամարդկանց 3000 մ վազքում Երվանդ Մկրտչյանը արժանացել է արծաթե մեդալի, իսկ Ամալիա Շարոյանը կանանց հեռացատկում 5,84 մ արդյունքով արժանացել է բրոնզե մեդալի: 15-ամյա արագավազորդուհի Գայանե Չիլոյանը կանանց 200 մ վազքում գրավել է 4-րդ տեղը, իսկ 100 մ վազքում ճանաչվել է 5-րդը:

Առաջությանը մասնակցել են ընդհանուր 18 երկրներ՝ Անդորրա, Ալբանիա, Հայաստան, Բոսնիա, Կիպրոս, Մակեդոնիա, Վրաստան, Ադրբեջան, Ջիբրալթար, Իսլանդիա, Կոսովո, Լիխտենշտեյն, Լյուքսեմբուրգ, Մալթա, Մոլդովա, Չեռնոգորիա, Սան Մարինո և Մոնակո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս