
Եվրո-2016. Իտալիան վստահ հաղթանակ տարավ

Եվրո-2016-ի խմբային փուլի 1-ին տուրի շրջանակներում E խմբում հանդիպեցին Իտալիայի և Բելգիայի հավաքականները: Լիոնում ընթացող հանդիպումն ավարտվեց իտալացիների վստահ հաղթանակով՝ 2:0: Առաջին խաղակեսի 32-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Բոլոնիայի» կիսապաշտպան Էմանուելե Ջակերինին: Հանդիպման ավարտից վայրկյաններ առաջ իտալացիները խփեցին նաև երկրորդ գոլը: Հակագրոհի արդյունքում խաղի վերջակետը դրեց Գրացիանո Պելեն:
Հիշեցնենք, որ E խմբում են ընդգրկված նաև Շվեդիայի և Իռլանդիայի հավաքականները, որոնք հունիսի 13-ին ոչ ոքին էին խաղացել Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում՝ 1:1:
Երկրորդ տուրում Իտալիան հունիսի 17-ին Թուլուզում կմրցի Շվեդիայի հետ, իսկ Բելգիան իռլանդացիներին կհանդիպի մեկ օր անց Բորդոյում:
Եվրո-2016, առաջին տուր
E խումբ, Լիոն
Բելգիա – Իտալիա՝ 0:2
Էմանուելե Ջակերինի, 32
Գրացիանո Պելե, 90+3
Պատրաստեց Անի Գաբուզյանը