Բաժիններ՝

Օպտիմալացման շրջանակներում կկրճատվի նաև «կատաֆալկան»

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը չհամաձայնեց լրագրողների դիտարկումներին, որ նախարարությունները կրճատում են շատ հին մեքենաներ, իսկ Գյուղնախարարությունն էլ անգամ «կատաֆալկա» է կրճատում:

Նա ուշադրություն հրավիրեց այն աղյուսակին, թե քանի մեքենա էր ֆինանսավորվում 2016 թ. և 2017 թ.  բյուջեներով: Նշենք, որ 769 ծառայողական ավտոմեքենաներից կրճատվելու է 134-ը, որոնցից էլ 73-ը չշահագործվող են: Ամենատարօրինակ կրճատումը կկատարի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն, որտեղ «շահագործվում» է 1982 թ. արտադրության կատաֆալկա (հուղարկավորության համար նախատեսված մեքենա):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս