Բաժիններ՝

Եվրո-2016. Հյուսիսային Իռլանդիան չկարողացավ հաղթահարել Լեհաստանի արգելքը

Եվրո-2016-ի խմբային փուլի 1-ին տուրի շրջանակներում Նիցայի «Ստադ դե Նիս» մարզադաշտում ուժերը չափեցին Լեհաստանի և Հյուսիսային Իռլանդիայի ազգային հավաքականները: Հանդիպումն ավարտվեց լեհերի հաղթանակով՝ 1:0 հաշվով: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում միակ գոլի հեղինակ դարձավ հոլանդական «Այաքսի» հարձակվող Արկադիուշ Միլիկը:

C խմբում ընդգրկված են նաև Գերմանիայի և Ուկրաինայի հավաքականները, որոնք կխաղան հունիսի 12-ին, Երևանի ժամանակով 23:00-ին:

Երկրորդ տուրում Լեհաստանի հավաքականը հունիսի 16-ին կմրցի Գերմանիայի, Հյուսիսային Իռլանդիան՝ Ուկրաինայի հետ:

Եվրո-2016, C խումբ, 1-ին տուր

Լեհաստան – Հյուսիսային Իռլանդիա՝ 1:0

Արկադիուշ Միլիկ, 51

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս