Բաժիններ՝

Մոդրիչի գոլի շնորհիվ Խորվաթիան հաղթեց Թուրքիային

Եվրո-2016-ի խմբային փուլի 1-ին տուրի շրջանակներում Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում Թուրքիան պարտվեց Խորվաթիային (0:1):

Առաջին խաղակեսի վերջնամասում միակ գոլի հեղինակ դարձավ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, ով հեռվից կատարած գեղեցիկ հարվածով գրավեց թուրքերի դարպասը:

Հունիսի 17-ին կայանալիք երկրորդ տուրում Խորվաթիան կմրցի Չեխիայի, Թուրքիան՝ Իսպանիայի հետ:

Իսպանիայի և Չեխիայի հավաքականներն առաջին հանդիպումը կանցկացնեն հունիսի 13-ին:

Եվրո-2016. D խումբ, 1-ին տուր

Թուրքիա – Խորվաթիա՝ 1:0

Լուկա Մոդրիչ, 41

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս