Շոկոլադե մուսս հատապտուղներով
Բաղադրիչները.
1. Ձու – 1 հատ
2. Շաքարի փոշի – 1 ճ/գ
3. Սև շոկոլադ – 150գ
4. Սերուցք (33% յուղայնությունից ոչ պակաս) – 200գ
Պատրաստման եղանակը.
1. Ձուն լավ հարել շաքարի փոշիով այնպես, որ ստացվի փափուկ զանգված:
2. Շոկոլադը մանրացնել, լցնել մետաղյա թասիկի մեջ և խառնելով հալեցնել գոլորշու վրա կամ ջրային բաղնիքում:
3. Հալված շոկոլադը տաք վիճակում ավելացնել ձվի զանգվածին և արագ-արագ հարել հարիչով:
4. Առանձին ամանում հարել սառեցրած սերուցքը, որ ստացվի պինդ զանգված և կամաց-կամաց քիչ քանակներով զգուշությամբ խառնել շոկոլադի զանգվածին:
5. Ստացված մուսսը լցնել բարձր (ոտիկով) բաժակների մեջ և դնել սառնարանում 2-3 ժամ, որ պնդանա:
6. Մատուցելուց առաջ մուսսը զարդարել թարմ կամ սառեցրած հատապտուղներով (մորի, հաղարջ, ելակ և այլն):
Պատրաստեց Անի Գաբուզյանը